Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
The Independent-ը գրում է, որ այս հանգստյան օրերին Հայաստանի ազգային թիմի ավագը բուժզննում կանցնի Լոնդոնում` «Արսենալ»-ում, իսկ Չիլիի ազգային թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը: