Բաժիններ՝

«Իմաստ չկա հերքել Սանչեսի և Մխիթարյանի հետ կապված բանակցությունները, բայց դեռ ոչինչ ձևակերպված չէ». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանակման վերաբերյալ «Արսենալի» հետ բանակցությունների մասին:

«Իհարկե, բոլորը գիտեն բանակցությունների մասին, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ «Արսենալի» գլխավոր մարզիչն արդեն հրապարակավ հայտարարել է այդ մասին: Այնպես որ, ինչ-որ բան թաքցնելու կամ ժխտելու իմաստ չկա:

Բայց գործարքը ձևակերպված չէ: Տվյալ պահին Մխիթարյանը մեր խաղացողն է, իսկ Սանչեսը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ:

Վաղը մենք հանդիպում ունենք, ուստի ես ցանկանում եմ անչատվել այս իրավիճակից և կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է ձգձգվում գործարքը: Ես չգիտեմ: Իմ դերակատարությունը սահմանափակվում է նրանով, որ ես հայտնում եմ պատճառը, թե ինչու է ինձ դուր գալիս խաղացողը: Ոչինչ ավելին:

Մխիթարյանը չի լինելու «Բերնլիի» հետ հանդիպման հայտացուցակում: Բայց նա լավ մարզավիճակում է, լավ մարզվում է»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս