Բաժիններ՝

14 տարի անց Ռոբին վան Պերսին վերադարձավ տուն

«Ֆեյենորդը» հայտարարել է իր սան Ռոբին վան Պերսիի վերադարձի մասին: Հունվարի 22-ին 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի իր հարազատ ակումբի հետ:

Ռոբինը «Ֆեյենորդ» տեղափոխվեց՝ որպես ազատ գործակալ, քանի որ «Ֆեներբախչեի» հետ պայմանագիրը դադարեցվել էր փոխադարձ համաձայնությամբ: Վան Պերսին «Ֆեյենորդի» համակարգում հայտնվել է 13 տարեկան հասակում և Ռոտերդամի ակումբի կազմում անցկացրել է առաջին 3 մեծահասակների մրցաշրջանները:

Վան Պերսին Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում 2010 թվականին դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2014 թվականին՝ բրոնզե մրցանակակիր: Իսկ 2012-13թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հոլանդացին դարձել է Անգլիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս