Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց Ռոնալդուի տրանսֆերից Սանչեսին գնելու պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից Ալեքսիս Սանչեսի տեղափոխության պատճառով: Ինչպես հաղորդում է Marca-ն, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն այլևս չի տեսնում 32-ամյա հայրենակցին ձեռք բերելու անհրաժեշտությունը:

Այս տեղեկության մեկ այլ հաստատումն է այն, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Սանչեսը հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով, որի ներքո նախկինում հանդես էր գալիս հենց ինքը՝ Ռոնալդուն:

Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ստորագրումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի ծրագրում տրանսֆերներ իրականացնել ձմեռային պատուհանի ընթացքում: Ամռանը մանկունյանցիները պլանավորում են ուժեղացնել կիսապաշտպանությունը և պաշտպանությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրիշտիանուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու գաղափարը հավանության է արժանացել Ժոզե Մոուրինիոյի կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս