Բաժիններ՝

Ռոնալդուի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է կազմել 400 մլն եվրո

Կրիշտիանուն ավելի մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ռոնալդուն և «Ռեալը» ձախողում են մրցաշրջանը, ինչի կապակցությամբ պորտուգալացի հարձակվողի հեռանալու մասին լուրերն ավելի են ակտիվանում:

Ըստ իսպանական մասնավոր La Sexta հեռուստաալիքի տեղեկության՝ Կրիտշիանուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու գաղափարը հավանության է արժանացել Ժոզե Մոուրինիոյի կողմից: Համաձայն մանկունյանցիների հաշվարկների՝ 32-ամյա պորտուգալացու տեղափոխության ընդհանուր ծախսերը՝ հաշվի առնելով նաև աշխատավարձը, կկազմի 400 մլն եվրո, որից 200 մլն եվրոն կտրվի բուն տրանսֆերին:

Ռոնալդուի հրաժարագինը՝ համաձայն պայմանագրի, որը նախատեսված է մինչև 2021 թվականը, կազմում է 1 մլրդ եվրո: Ռոնալդուն խնդրել է «Ռեալին» ամռանն իրեն վաճառել ոչ ավելի 100 մլն եվրոյից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս