Իտալացի լրագրողները ծաղրել են Մոուրինիոյին՝ տալով նրան Կոնտեի շապիկը
Իտալական հայտնի «Italia 1 Le Iene» շոուի երկու հաղորդավարները հետաքրքիր կերպով ծաղրել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Լրագրողները ներկայացել են՝ որպես մարզական մեկնաբաններ և հարցազրույց են խնդրել պորտուգալացի մարզչից:
Հարցազրույցի ավարտին լրագրողներ Ալեսանդրոն և Ստեֆանո Կորտին խնդրել են լուսանկարվել մանչեսթերյան ակումբի մարզապիկով: Մի քանի լուսանկարից հետո, երբ լրագրողները խնդրել են ստորագրել շապիկին, Մոուրինիոն նկատել է, որ շապիկին ազգանուն է գրված: Մանչեսթերյան ակումբի մարզաշապիկին իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի անունն է եղել: Պորտուգալացի մարզիչն ընդունել է կատակը և սկսել է ծիծաղել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Մոուրինիոյի և Կոնտեի վիճաբանությունը: Անգլիական մամուլը այս վեճը անվանել էր պատերազմ:
Սիրարփի Աղաբաբյան