Բաժիններ՝

Մխիթարյան-Օբամեյանգ զույգը կրկին կարող է փայլել Եվրոպայում

Վերջին օրերին տրանսֆերային շուկայում ամենից քննարկվող անուններից են Մխիթարյանը, Սանչեսը և Օբամեյանգը: Հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», իսկ չիլիացի Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Սակայն, ըստ բրիտանական մամուլի տեղեկությունների՝ Մխիթարյանը չի լինի լոնդոնյան ակումբի միակ աստղային նորեկը: Մինչև մամուլը քննարկում է Մխիթարյանի և Սանչեսի տեղափոխությունները, լոնդոնյան ակումբն ավարտին է մոտեցնում Օբամեյանգին ստորագրելու գործընթացը:

Ըստ Goal պարբերականի՝ «Արսենալն» արդեն ձեռք է բերել թե՛ Մխիթարյանին, թե՛ Օբամեյանգին, և մնացել է լուծել միայն փաստաթղթային հարցերը:

Եթե տրանսֆերները կայանան, ապա կմիավորվի Եվրոպայի ամենաարդյունավետ զույգերից մեկը՝ Մխիթարյան-Օբամեյանգ զույգը: Ըստ միջազգային մամուլի՝ այս զույգը կարող է դուրս հանել լոնդոնյան ակումբին ծանր իրավիճակից և մրցակցային դարձնել Եվրոպայում: Նշվում է, որ Մխիթարյան-Օբամեյանգ զույգը կարող է «Արսենալին» դարձնել Եվրոպա լիգայի հաղթող:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031