Բաժիններ՝

Գվարդիոլան հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» ձմռանը նոր հարձակվող չի գնի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը այս ձմռանը չի պատրաստվում գնել նոր հարձակվող:

«Մենք երկու հարձակվող ունենք, ևս մեկը մեզ անհրաժեշտ չէ: Իհարկե, կան խաղացողներ, որոնք կարող են այդ դիրքում խաղալ տարբեր հանգամանքներում, մեր խաղային ոճին համապատասխան և հաշվի առնելով այն՝ ինչպես են պաշտպանությունում խաղում մրցակիցները:

Բայց հարձակվողի ձեռքբերում, ով կարող է հանդես գալ միայն այդ դիրքում, տեղի չի ունենա»,- ասել է Գվարդիոլան Goal.com-ին:

«Քաղաքաբնակների» հարձակվող Գաբրիել Ժեզուսը դեկտեմբերի վերջին վնասվածք ստացավ, բայց ունի փետրվարին շարք վերադառնալու հնարավորություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս