Բաժիններ՝

«Բարսելոնան» 7-րդ համարը չտվեց Կոուտինիոյին, քանի որ այն պահում է Գրիզմանի համար

«Բարսելոնան» Ֆիլիպե Կոուտինիոյին ներկայացրեց հունվարի 8-ին, բայց դեռևս չի կողմնորոշվել ֆուտբոլիստի մարզաշապիկի համարի հարցում:

Սպասվում էր, որ բրազիլացին կժառանգի Կատալոնիայից հեռացած Արդա Թուրանի 7-րդ համարը, բայց, ինչպես հաղորդում է FOX Sports-ը, Կոուտինիոն կստանա 14 համարի մարզաշապիկը:

«Բարսելոնան», նախկինի նման, ակնկալում է ամռանը ձեռք բերել Անտուան Գրիզմանին և պահպանում է 7-րդ համարը, որի ներքո ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ատլետիկոյում» և Ֆրանսիայի հավաքականում: 14-րդ համարը «Բարսելոնայում» պատկանում է Խավիեր Մասկերանոյին, բայց արգենտինացին մոտ ժամանակներս նույնպես կարող է լքել ակումբը:
Ֆիլիպեն «Լիվերպուլում» հանդես էր գալիս 10-րդ համարի ներքո, իսկ իսկ Բրազիլիայի հավաքականում նրանն է 11 համարի մարզաշապիկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս