««Յուվենթուսը» կանի ամեն ինչ, որպեսզի ստորագրի Ջանին, բայց մենք հարգում ենք կանոնները». «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն
«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է «Լիվերպուլի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանին թուրինյան ակումբ հրավիրելու ցանկության հետ կապված իրավիճակը: Հիշեցնենք, որ Ջանի պայմանագիրը «կարմիրների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
«Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է, և դա թույլ է տալիս բանակցություններ վարել նրա հետ: Դա այն կուրսն է, որը մենք ընտրել ենք: Ես չեմ կարող ասել՝ կարո՞ղ է նա արդյոք նոր պայմանագիր ստորագրել «Լիվերպուլի» հետ, բայց կարող եմ նշել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ստանանք այդ ֆուտբոլիստին:
Ընդ որում, ակնհայտ է, որ մենք պետք է հարգենք անձամբ ֆուտբոլիստի ցանկությունը: Հիմա նա «Լիվերպուլի» խաղացող է, մենք հարգում ենք այդ ակումբը և հարգում ենք գոյություն ունեցող կանոնները»,- Ջուզեպե Մարոտայի մեկնաբանություններն է մեջբերում Сalciomercato-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը