Բաժիններ՝

«Էվերթոնին» պետք է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտնվել է «Էվերթոնի» հետաքրքրությունների շրջանակում:

Մերսիսայդցիները շարունակում են ուժեղացում փնտրել իրենց հարձակման գծի համար, չնայած այն բանին, որ վերջերս ձեռք են բերել Թեո Ուոլքոթին և Ջենք Թուսոնին:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Էվերթոնը» հետաքրքրված է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի տրանսֆերով: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստին իր թիմում ուզում է տեսնել անձամբ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը:

31-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Վարդին ԱՊԼ-ում անցկացրած 22 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031