Բաժիններ՝

Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալի» հետ:

Այս մասին գրում է Sky Sport-ի և The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում: Ըստ լրագրողի՝ Մխիթարյանի գործակալ Ռայոլան վերջին մանրուքներն է քննարկել «զինագործների» հետ և հայ կիսապաշտպանը հունվարի 21-ին բուժզննում կանցնի Լոնդոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031