
Մայքլ Կարիկը կավարտի կարիերան և մրցաշրջանի ավարտից հետո մարզիչ կդառնա

Անգլիացու ժամանակը եկել է: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկը 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ կտա ֆուտբոլին:
«Կարծում եմ՝ կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, այլ ոչ թե՝ մի շարք խնդիրների պատճառով անցյալ շաբաթ, ավարտելը լավ որոշում է ինչպես՝ ակումբի, այնպես էլ՝ իր համար: Մենք բոլորս ուրախ ենք: Սպասում եմ, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կմիանա մարզչական շտաբին, եթե չփոշմանի: Ակումբում շատ ուրախ կլինեն նրա համար, եթե դա տեղի ունենա»,- Goal-ի հետ զրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Մայքլ Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2006 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը