Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։
Ֆրանսիայում նոր սկանդալ է հասունանում։ Լիգա 1-ի հերթական տուրում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն փոխարինել է Կիլիան Մբապեին, ինչը զայրացրել է ֆուտբոլիստին։ Այս ամենը չի վրիպել ֆուտբոլային լրագրողների և պարբերականների աչքից։
Գերմանական Adidas ընկերությունը հրաժարվել է Եվրո-2024-ի շրջանակում 44 թիվն օգտագործել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստների վրա:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Հրդեհի բռնկման նախնական վարկածը էլեկտրալարերի կարճ միացումն է։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Մարզիկների և զարգացման գծով մենեջերներ Պաուլո Լեյտաուն, Նունո Մոտան, որակի ապահովման և գործառնությունների մասնագետ Խորխե Ռաֆայել Սանտոսն ու ֆուտբոլիստների հավաքագրման մենեջեր Պաուլո Մորեյրան փորձառու մասնագետներ են։
Ավելի վաղ լուրեր կային, որ անգլիական «Լիվերպուլ»-ը մրցաշրջանի ավարտից հետո, երբ թիմից կհեռանա Յուրգեն Կլոպը, ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է հենց Ալոնսոյին, ով ժամանակին հանդես է եկել «կարմիրների» կազմում:
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:
Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:
Երևանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի թիմերը:
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին հանրապետության բյուջեի պակասուրդը կազմել է 154 մլրդ եվրո (ՀՆԱ-ի 5,5 %-ը)՝ գերազանցելով կառավարության կանխատեսումը (4,9 %)։ Պետական պարտքն աճել է 147,6 մլրդ եվրոյով՝ հասնելով 3,1 տրլն եվրոյի (ՀՆԱ-ի 110,6 %-ը)։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ:
Վրաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պատմական հաջողության հասավ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։
Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին:
Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կկայանա Խորվաթիայի Պորեչ քաղաքում` ապրիլի 2-15-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում Հալանդը մասնակցել է ընդհանուր առմամբ 39 խաղի` դառնալով 29 գոլի հեղինակ:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընտրական այս փուլում ոչ մի հաղթանակ չտարավ, 6 խաղում պարտություն կրեց և երկուսն ավարտեց ոչ-ոքի: 8 խաղերում սեփական դարպասն ընդունեց 17 գնդակ և մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 1 գնդակ:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի հավաքականին լուրջ մրցակից է համարում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանի կարծիքով Չեխիայի թիմը ֆիզիկապես ուժեղ ընտրանի է:
Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, և Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով:
Առաջին տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկեն ՀՖՖ մրցավարներ Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ Արթուր Գդլյանը, Սարգիս Հովհաննիսյանը և չորրորդ պաշտոնյա Զավեն Հովհաննիսյանը։
Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը Լիտվայում անցկացված Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում նվաճեց ոսկե մեդալ։
Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով Կոսովոյի նման թիմերի հետ հայկական հավաքականը պարտավոր է առավել կենտրոնացված գործել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: