Վինիսիուսը թվարկել է աշխարհի ուժեղագույն ազգային հավաքականները
«Ռեալ Մադրիդի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ թվարկել է ուժեղագույն ազգային հավաքականները։ Բրազիլացու խոսքով՝ դրանց թվում են Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան։
«Լավագույն ազգային հավաքականները Աշխարհի առաջնությունից առա՞ջ։ Շատերը կան։ Ինձ դուր է գալիս Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Արգենտինայի խաղը։ Այս չորս թիմերը լավագույնն են. նրանք գրեթե չեն փոխվել նախորդ Աշխարհի առաջնությունից ի վեր»,- Վինիսիուսի խոսքերը մեջբերել է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Արգենտինան աշխարհի առաջնության գործող չեմպիոնն է։



