Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի մեծ պատվիրակությամբ
Հայաստանի հրաձգության հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:
Հայաստանի հավաքականը հայկական հրաձգության համար պատմական այս իրադարձությանը կմասնակցի 26 մարզիկով:
Հայաստանի հավաքականի կազմում կլինեն.
Հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան:
Ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան:
Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան, Մարի Ղազարյան, Մարիամ Մկրտչյան:
Շարժվող թիրախ (երիտասարդներ)` Համլետ Կարենյան, Մանվել Գրիգորյան, Գոռ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան, Վլադիմիր Առաքելյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան, Լիլիթ Մկրտչյան, Յանա Հակոբյան, Նատալի Իսախանյան:
Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառվում են:



