Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել «Բարսելոնայի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլ Յունայթեդը» միացել են «Բարսելոնային» Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Ջուլիան Ռուերսոնի համար պայքարում։ Այս մասին հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն՝ երկու անգլիական ակումբների սկաուտներին դուր են եկել 28-ամյա ֆուտբոլիստի որակները։ Նրանք Ռուերսոնին բնութագրել են որպես «ամուր և օրինակելի մարտիկ»։ Ընդգծվում է, որ Ռուերսոնի աշխատավարձը Անգլիայում կարող է եռապատկվել։

Այս մրցաշրջանում Ռուերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 խաղի՝ կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս