Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան է
Ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումային 11-րդ օրը մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է:
20-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այս պահին 12 ոսկե, 7 արծաթե ու 9 բրոնզե արդյունքով մեդալային հաշվարկի առաջատարը Նորվեգիան է (ընդհանուր` 28 մեդալ): Երկրորդ տեղում 8 ոսկե, 4 արծաթե, 11 բրոնզե մեդալով Իտալիայի թիմն է (ընդհանուր` 23 մեդալ): Եվ եռյակի վերջում ընդհանուր 19 մեդալով` 6 ոսկե, 8 արծաթե, 5 բրոնզե մեդալով ԱՄՆ հավաքականն է:
25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 22-ին:



