Բաժիններ՝

Հարի Քեյնը գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուին

Բունդեսլիգայի 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը երկու գոլ խփեց «Բրեմենի» դեմ խաղում (3:0)՝ իր կարիերայի 743 խաղերում հասնելով 500 գոլի նշաձողին։ Անգլիացին, այսպիսով, Transfermarkt-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրեց երրորդ տեղը: Աղյուսակը հիմնված է 21-րդ դարում 500 գոլի նշաձողին հասնելու արագության վրա։

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամենաքիչ թվով խաղերն է անցկացրել կարիերայում 500 գոլի հասնելու համար (632), մինչդեռ Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայից» երկրորդն է (730): «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդն է (753):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս