Բաժիններ՝

«Մենք քննարկում ենք դա». Տոտտին՝ «Ռոմա» վերադարձի մասին

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է հռոմեական ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Վերադարձ «Ռոմա՞»: Մենք քննարկում ենք դա: Դեռևս կան մի քանի մանրամասներ, որոնք պետք է վերջնականապես որոշվեն, բայց կարող եմ ասել, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Կտեսնենք, թե ինչ կլինի հետո: Բայց ավելին չեմ ասի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ Ֆրանչեսկո Տոտտին կարող է վերադառնալ թիմ՝ որպես ակումբի տեխնիկական տնօրեն: Հարձակվողը «Ռոմայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 785 խաղում խփած 307 գոլով: Իտալացին ավարտել է կարիերան 2017 թվականին:

«Ռոման» ներկայումս Սերիա Ա-ի աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս