Կառավարությունը սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նորամուտն է տոնել նոր ակումբում:
Հայաստանը ներկայացնող առաջին պատվիրակությունը մեկնում է Տոկիո:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է իր նոր ակումբի առաջին հանդիպմանը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին: Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց դարպասի գրավում չկար: Խաղակեսի ավարտին մոտ տեղատարափ անձրև սկսվեց, ինչն ազդեց խաղի արագության վրա: «Ալաշկերտ»-ը մի քանի հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Ի վերջո, մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման:
Երևանի Հանրապետական մարզադաշտում այս պահին ընթանում է Չեմպիոնների լիգայի որակավորման «Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս» հանդիպումը։ Հայաստանի և Ուելսի չեմպիոններն առաջին հանդիպումը ավարտել են 2։2 հաշվով և այս խաղում վիճարկելու են հաջորդ տուրի ուղեգիրը։
«Ալաշկերտը» լիակատար առավելություն ուներ «Կոնաս Կիի» դեմ առաջին խաղում, բայց հասավ միայն ոչ-ոքիի: Հայկական ակումբի ֆուտբոլիստները կկարողանա՞ն տանը հաղթել մրցակիցներին:
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անդրադարձել է «Ֆեհերվարի» դեմ առաջիկա խաղին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հուլիսի 13-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հետ հանդիպման ընթացքում Տոկիոն համարել է Օլիմպիական խաղերի անցկացմանն առավել նախապատրաստված քաղաքը: Հանդիպման հեռարձակումը վարել է NHK հեռուստաալիքը։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմը:
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննառուման ընթացիկ շաբաթվա մեջ կմիանա ՊՍԺ-ին:
Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:
Երևանում մեկնարկում են կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբի հանդիպումները:
Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ճանաչվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության՝ Անգլիայի հետ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Սոչի քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից: Կանանց պայքարում սևերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ նաև Էլինա Դանիելյանը:
Հայաստանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի երկու լողորդ: Տղամարդկանց պայքարում Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ ոճում:
Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` Ուեմբլի մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ:
Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի` Ուիմբլդոնի, տղամարդկանց մենախաղում հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչը: Լոնդոնում ընթացող մրցաշարի եզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ իտալացի Մատեո Բերետինիի հետ: 3 ժամ 30 րոպե ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:3 հաշվով: Սերբ թենիսիստը Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարավեց Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին, […]
Առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ: Բլից շախմատի 8 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ 1 պարտություն կրեց: Հայ շախմատիստը հաղթեց 5:3 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն արդեն Իսպանիայում է:
Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի և Անգլիայի ընտրանիները:
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկայի րոպեներին երկու թիմերն էլ շատ ակտիվ էին գործում, բայց Արգենտինան առաջինն օգտագործեց իր հնարավորությունը: 21-րդ րոպեին ստանալով գնդակը դիպուկ հարվածով աչքի ընկավ Անխել դի Մարիան: Խաղակեսի մյուս մասում ըստ վիճակագրության հավասար պայքար էր ծավալվել:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձել նախկին դարպասապահը:
Իտալական «Ռոման» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին:
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Ֆեհերվարի» դեմ խաղում անզիջում պայքար էր:
Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։
Հուլիսի 9-ին Ճապոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցավազքի եզրափակիչ փուլը՝ ամառային Օլիմպիական խաղերն սկսվելուց տուղիղ երկու շաբաթ առաջ: Այդ առթիվ հանդիսավոր աարողություն է տեղի ունենում «Կոմաձավա օլիմպիկ» մարզադաշտում, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից։
Տոկիոյի Օլիմպիական խաղերին կանցնեն առանց հանդիսականների:
Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես ներկայացվել է որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: