
Ռոբերտ Փիլիպոսյանը Մ20 տարեկանների արագ և կայծակնային շախմատի առաջատարին զիջում է 1,5 միավոր

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների արագ և կայծակնային առաջնությունում:
Իտալիայում ընթացող մրցաշարի խաղարկված 7 տուրերից հետո Ռոբերտ Փիլիպոսյանն ունի 5, իսկ Մամիկոն Ղարիբյանը` 4,5 միավոր: Առաջատարը 6,5 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Քյոլլեն է:
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 10-ից 12-ը՝ 11 մրցափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 15-ը՝ 11 խաղափուլով: