
Սա իմ մարզչական պարտությունն էր. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայից կրած պարտությունը վերցնում է իր վրա։
«Նախ շնորհավորում եմ Լատվիային` արժանի հաղթանակի կապակցությամբ: Այս պարտությունը ես վերցնում եմ ինձ վրա: Սա իմ մարզչական պարտությունն էր: Դեռևս առավոտյան նախավարժանքին տեսա, որ ինչ-որ բան այն չէ: Գուցե նրանից է, որ ես, որպես մարզիչ, չկարողացա համոզել նրանց և նրանք դուրս եկան մարզադաշտ խաղին առանց տրամադրվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Պետրակովը:
Մասնագետի խոսքով` Լատվիայի ընտրանին պայքարեց մինչև վերջ և հավաքված խաղ ցույց տվեց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում պարտվեց 10-ը ֆուտբոլիստով հանդես եկող Լատվիային 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ հադիպումը կացկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Մրցաշարի վերջին խաղում` նոյեմբերի 21-ին, Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Խորվաթիային: