
Կյանքից հեռացել է անգլիական ֆուտբոլի լեգենդ Բոբի Չարլթոնը

Կյանքից հեռացել է անգլիական ֆուտբոլի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Սեր Բոբի Չարլթոնը:
86-ամյա Չարլթոնն Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, արժանացել «Ոսկե գնդակ»-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 1956-73 թվականները` մասնակցել է 758 խաղի` խփել 249 գնդակ:
1966 թվականին Անգլիայի հետ դարձել է Մունդիալի հաղթող, իսկ «առյուծների» կազմում դարձել է 49 գոլի հեղինակ, որը ռեկորդային էր 1970-ից 2015 թվականները:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցավակցական խոսքում շեշտել է, որ ակումբի կազմում պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր Բոբի Չարլթոնը:
Իսկ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Չարլթոնին որակել է ֆուտբոլի խաղի իսկական լեգենդ: