Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության կիսաեզրափակիչ մենամարտում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափեց բուլղար Ալիակսեյ Ալֆիոռաուի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին` դառնալով բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Բարեղամ Հարությունյանը մրցել էր բուլղար Երգիունալ Սեբահտինին հետ և զիջել էր 4:1 հաշվով: Հարությունյանը դարձել էր Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: Իսկ մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կուզնետցովի հետ և պարտվել` դառնալով բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031