Բաժիններ՝

Հույս ունեմ, որ ինձ հաջողվել է իմ ֆուտբոլիստներին հասցնել այն, որ առաջիկա խաղում ինքնանվիրմամբ խաղան․ Պետրակով

Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին բարձր որակներ ունեցող թիմ է համարում:

«Հույս ունեմ, որ ինձ հաջողվել է իմ ֆուտբոլիստներին հասցնել այն, որ առաջիկա խաղում ինքնանվիրմամբ խաղան: Մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Հուսով եմ, որ նրանք գիտակցում են այս խաղի կարևորությունը:»,- ` լրագրողների հետ նախախաղային ասուլիս ժամանակ ասաց մարզիչը:

Պետրակովի խոսքով` մարզչական շտաբը մակեդոնական թիմի մի շարք հանդիպումներ է դիտել և եկել է եզրահանգման, որ թիմը լավ տեսք ունի և աճն ակնհայտ է:

«Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին ուժեղ, եվրոպական թիմ է, որը հետզհետե զարգացում է ապրում և ցուցադրում է բարձր որակի խաղ»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը առանձնակի կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա հանդիպումը` այն համարելով պաշտոնական խաղին հավասար հանդիպում:

«Մեր հավաքականի համար չկա ընկերական և ոչ կարևոր խաղեր: Մեզ համար կարևոր է ամեն խաղ, որին մասնակցում ենք ազգային թիմի մարզաշապիկով: Իմ կարծիքով, առաջիկա հանդիպումը պաշտոնական հանդիպում է և պետք է նվիրվենք 100 տոկոսով: Առաջին հերթին` վերագտնելով մեր հեղինակությունը երկրպագուների աչքերում և ինքներս մեզ համար»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիս ժամանակ ասաց պաշտպանը:

Տիկնիզյանի խոսքով` թեև փոքր, բայց դեռևս հույս կա հաղթահարելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արգելքը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս