Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղում զիջեց Հյուսիսային Մակեդոնիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը հիմնականում գործում էր պաշտպանությունում և նախաձեռնությունը Հյուսիսային Մակեդոնիայինն էր: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը սկսեց առավել շատ տիրել գնդակին և մի քանի լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը: Բայց 42-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան օգտվեց ընձեռնված հնարավորությունից: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ալեքսանդր Տրայկովսկին:

Երկրորդ կեսի մեկնարկի` 58-րդ րոպեին, Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միլան Ռիստովսկին: Այս խաղակեսում ևս Հյուսիսային Մակեդոնիան առավելություն ուներ և պահպանում էր նախաձեռնությունը: Հանդիպման վերջնամասում տան տերերը խփեցին նաև երրորդ գնդակը, իսկ խաղի ավելացված րոպեին Հայաստանի հավաքականի հեղինակության գնդակը խփեց Էդուարդ Սպերցյանը:

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում: Վերջին երկու տուրերից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Թուրքիան է, որն արդեն իսկ որակավորվել է Եվրո-2024-ի համար: Երկրորդ և երրորդ տեղերում 10-ական միավորով Ուելսը և Խորվաթիան են: 4-րդ տեղում Հայաստանն է 7 միավորով և վերջին տեղում 3 միավորով Լատվիան է: Նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսին, իսկ նոյեմբերի 21-ին` արտագնա հանդիպում կանցկացնի Խորվաթիայի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս