Նիկիտա Սիմոնյանը տոնում է ծննդյան 97-ամյակը
Հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը տոնում է ծննդյան 97-ամյակը:
Վաստակաշատ, փառաբանված մարզիչը ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստը խաղացել է Սուխումի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) և «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և գավաթակիր: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է: 1973 թվականին Երևանի «Արարատ»-ը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Սիմոնյանը գլխավորել է նաև Մոսկվայի «Սպարտակ»-ը (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն և եռակի գավաթակիր) և Օդեսայի «Չեռնոմորեց»-ը, ինչպես նաև ԽՍՀՄ հավաքականը (1976/79):
Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է:
Ականավոր ֆուտբոլիստն ու մարզիչը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով: Արժանացել է նախկին ԽՍՀՄ բազմաթիվ մեդալների ու շքանշանների: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով, Երևանի պատվավոր քաղաքացի է: