Կրկնամկրտությունն աններելի մեղք է և անընդունելի: Ս. Պողոս առաքյալը հստակ ասում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ Մկրտություն» (Եփես. 4. 5): Նույնն ենք խոստովանում նաև Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում, որը բարձրաձայն ասում ենք յուրաքանչյուր Ս. Պատարագի ժամանակ՝ իբրև մեր ուղղափառ հավատքի խոստովանություն. «Հավատում ենք նաև միայն մեկ, ընդհանրական, առաքելական, սուրբ Եկեղեցու, մեկ Մկրտության…»:
Մեր Եկեղեցին նույնպես, լինելով Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մի մասը, վերամկրտում է Ս. Երրորդության անունով չմկրտվածներին և հերետիկոսներին:
Մի գյուղի կենտրոնում աղքատ ու կիսամերկ մի մարդ ողորմություն էր խնդրում բոլորից: Սկզբում մի կին նրան մոտեցավ, որ հայտնի էր իր ժլատությամբ և նրան տվեց պատառոտված թաշկինակ:
Այս հարցը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի զորացման համար, քանզի առանց Ս. Հաղորդության՝ Տիրոջը մերձեցման, իմաստազուրկ է մեր կյանքը: Եթե մարդ հոգեպես և ֆիզիկապես պատրաստ է հաղորդվելու, ապա առանց վարանելու պետք է Ս. Հաղորդություն ստանա:
Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են:
Կարգալույծ է հռչակվել Չիկագոյի Ամենայն Սրբոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ Ծ. Վարդապետ Բենդեզյանը:
Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Իրականում բոլորովին այսպես չէ։ Քրիստոնեական սերը ոչ մի ընդհանուր աղերս չունի խեղճության հետ։ Քրիստոնեական սերը վեհ է՝ հանգամանքներ ու պայմաններ չճանաչող, անկախ ամեն հանգամանքից, անսահման։
Եկեղեցական ավանդության համաձայն` Ս. Մկրտության ժամանակ երախային նոր անուն են տալիս, որը խորհրդանշում է Եկեղեցու Ս. Ավազանից նոր մարդու` արդեն քրիստոնյայի ծնունդը: Այսպես է նաև քահանայական ձեռնադրության ժամանակ, երբ ձեռնադրող եպիսկոպոսն ընծայացուի ճակատը Ս. Մյուռոնով օծելիս նրան նոր անուն է տալիս: Ս. Մկրտության ժամանակ քահանան, բարձրաձայն արտասանելով Ս. Մկրտության բանաձևը, երախային ընկղմում է ջրի մեջ և ասում. «(Արտասանում է անունը) Աստծո այս ծառան…»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 4-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում Արժանապատիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության վերաբերյալ տարածվող տեղեկատվության՝ հայտնում ենք, որ ներկայիս նման հարց չի քննարկվում:
Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք: Այդ մասին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կապի և տեղեկատվության բաժնից:
Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քրիստոնեական էթիկան կանխում է այնպիսի գործարարության զարգացումը, որն իրականում վնասում է հասարակությանը և խեղաթյուրում բարոյահոգեբանական արժեքները:
Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է։
Երկինքը կապարագույն է, արևը կոկորդիլոսն է կուլ տվել, դեմքերը մոխրագույն են և կտրականորեն ուզում ես քնել։ Այսինքն՝ քունդ այնպես է տանում, որ անգամ առավոտյան վազքը չի օգնում ակտիվ ընկերներին․ նոյեմբերյան տկարավազք։
– Մեր շուրջն ամեն բան Աստծու սիրո կաթիլներն են,- վստահեցնում էր հայր Պորֆիրիոսը։- Ուրախացեք այն ամենի համար, ինչ շրջապատում է մեզ։ Ամեն ինչ մեզ սովորեցնում է և տանում դեպի Աստծու սերը։
«Մարդու ամբարտավանության սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունը՝ իր Արարչի դեմ։
Մարդը չի արարվել, որպեսզի միայն իր համար ապրի ու գործի:
Քրիստոս Իր այս փոքրիկ առակով այսքա՜ն մեծ դաս է տալիս մեզ:
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ:
Քրիստոսի երկրորդ գալստից, մեռելների ընդհանրական հարությունից հետո տեղի կունենա ահեղ դատաստանը, որի Դատավորը Քրիստոս է: Այս դատաստանը տարբերվելու է երկրային դատերից իր բովանդակությամբ և նշանակությամբ:
Ըստ Ավետարանի՝ Տիրոջ երկրորդ գալստից առաջ աշխարհ պիտի գա ՆԵՌԸ` հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը: Ս. Գրքում «Նեռ» արտահայտությունը օգտագործվում է երկու իմաստով․
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Չնայած ոչ ոք չգիտե երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց մեր Տերն Ավետարանում բազմիցս խոսում է դրան նախորդող նշանների մասին: Ահա դրանցից մի քանիսը`
Կրկին ակտիվացել են որոշ շրջանակներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Բնականաբար, նման քարոզությունը շատերի մոտ վախ և խուճապ է առաջացնում՝ երբեմն էլ զարկ տալով նրանց վառ երևակայությանը։ Ի՞նչ պետք է իմանա ուղղափառ հավատք ունեցող քրիստոնյան, և ի՞նչ է այս մասին մեզ Սուրբ Գիրքն ասում։
Այն խորհրդանշում է մեր սրտի, հոգու, մտքի և զգայարանների միությունը, երբ տվյալ մարդն իր ողջ էությամբ հավատում է կարդացվածին: Ձեռնամած ենք լինում նաև «Կեցո»-ի և «Փառք ի բարձունս»-ի ժամանակ: Պատարագիչ հոգևորականը նույնպես որոշ աղոթքներ ձեռնամած է ասում:
«Հավատամքը» մեր քրիստոնեական հավատքի խտացված ամփոփումն է, երբ բարձրաձայն բերանով խոստովանում և ասում ենք այն, ինչին հավատում ենք: Ուղղափառ հավատքի խոստովանությունը Եկեղեցի մուտք գործելու խորհրդական դուռն է և առաջին նախապայմանը: Ուստի դա է պահանջվում նաև յուրաքանչյուր մկրտյալից: