Բաժիններ՝

Այս խոստումները զույգերը կրկնում են երեք անգամ

Մեր հոգևոր կյանքում անհնար է, որ անմասն մնանք զանազան հոգևոր խորհուրդնեAdd Newրին մեր մասնակցությունից։ Օրինակ՝ ներկա ենք գտնվում Պսակի և Մկրտության խորհուրդներին։ Այս արարողությունների մեջ հետաքրքիր նմանություներ կան։

Պսակի խորհրդով այր ու կին միավորվում են՝ դառնալով մեկ ամբողջություն, ստանալով Սուրբ Հոգու շնորհները։ Նրանք Պսակի խորհրդի ժամանակ եկեղեցում տեր և հնազանդ լինելու խոստում են տալիս:

Հիշեցնենք, որ եկեղեցին մեկնաբանում է, որ տեր լինել՝ չի նշանակում հրամաններ տալ, իսկ հնազանդ լինել՝ «հրամաններն» անվերապահորեն կատարել: Այդ խոստումների իմաստը բացատրում է Ս. Պողոս առաքյալն իր նամակում ՝ ուղղված եփեսացիներին. «Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար… Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում» (Եփես. 5:25-28):

Ամուսնությամբ տղամարդը ոչ միայն դառնում է ամուսին, այլ նաև սպասավոր: Իսկ կինը կոչված է խոնարհաբար ընդունել այդ ծառայությունն իբրև սիրո արտահայտություն և իր սիրով ամուսնուն լծակից լինել:

Այս խոստումները զույգերը կրկնում են երեք անգամ։

Մասնակցություն ենք ունենում նաև Մկրտության խորհրդին վերստին ծնվում ենք՝ դառնալով իրական քրիստոնյաներ։ Մենք սրբվում ենք մեր մեղքերից ու սկսում քայլել այն ճանապարհով, որով քայլել է Քրիստոս։ Չէ՞ որ Մկրտության խորհուրդն էլ հենց Նրանով հաստատվեց․ Քրիստոս Ինքն էլ մկրտվեց Հովհաննես Մկրտչից։

Մկրտության խորհրդի կատարման ժամանակ մկրտվել ցանկացողը կամ, մանկան պարագայում՝ կնքահայրը, պետք է քահանային հավաստիացնեն, որ իրենք կամավորաբար են եկել մկրտության, և նրա հարցին, թե՝ «Ի՞նչ է խնդրում մկրտվողը», պետք է երեք անգամ պատասխանեն. «Հավատ, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել չարից և նրա կապանքներից և ծառայել Աստծուն»:

Այս խոսքերը ևս կնքահայրը կրկնում է երեք անգամ։

Ինչո՞ւ, ուրեմն, հենց երեք անգամ։ Երեք անգամ նույն խոսքի, խոստման կրկնությունը ևս բացատրվում է եկեղեցու կողմից։ Մարդիկ այս անչափ կարևոր խոստումներն ու խնդրանքները կրկնում են երեք անգամ, որպեսզի չստացվի, թե մեկ անգամ ասելիս սխալվել են: Քահանան երեք անգամ խնդրում է կրկնել, որպեսզի թե՛ ինքը, թե՛ ներկաները վստահ լինեն, որ պսակադրվողները Աստծո առաջ խոստում են տվել: Մեկ անգամ կարող են սխալվել, երկու անգամ կարող են սխալվել, բայց երրորդ անգամ չեն սխալվի:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս