Բաժիններ՝

Հայոց առաջին ազգային պահքը

Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:

Եկեղեցու հայրերը Առաջավորաց կոչվելու նաև այլ պատճառներ են նշում. այն կարգվեց մարդու ստեղծվելուց առաջ, և պահեցին առաջին նախահայրերը:

Խոր Վիրապից ելնելուց հետո, սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ քարոզում էր Քրիստոսի վարդապետությունը, որից հետո պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ:

Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրենց զրկել էր կերակուրներից, այլ, ինչպես հարկն է, հոգևոր պահեցողությամբ մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, ովքեր Քրիստոսի հավատքի պատճառով սուրբ Գրիգոր Լուսավորչին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետ խավար խոր փոսը` վիրապն էին գցել։

Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Ս. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարեններ» գոյություն չունեին: Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս