«Ով տկարանում է իր պարտականությունների կատարման մեջ, ընթերցելով Ս. Գիրքը, կարող է զորանալ»․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան
Այսօր Ս. Ավետարանիչների հիշատակության օրն է, որոնց օգնությամբ ամբողջանում է մեր Տիրոջ կերպարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Օրվա պատգամը հստակ է՝ ընթերցել Ս. Գիրքը և ապրել Աստծու խոսքով: Ահա թե ի՛նչ է ասում Ս. Բարսեղ Կեսարացին այդ մասին.
«Ճշմարտությանը հասնելու ամենահուսալի շավիղը Ս. Գրքի ընթերցանությունն է, քանզի այստեղից ենք իմանում, թե ինչ պետք է անել և ինչ չանել: Այստեղ վաղուց ի Տեր ննջած մարդիկ ասես հարություն են առնում իրենց վեհ կյանքով և ճանապարհ ցույց տալիս նրանց, ովքեր կամենում են հետևել իրենց բարի օրինակին: Ուստի ով տկարանում է իր պարտականությունների կատարման մեջ, ընթերցելով Ս. Գիրքը, կարող է զորանալ: Միայն թե խորհուրդ եմ տալիս. Այդ ընթերցանությունը թող ուղեկցվի աղոթքով»»,- գրել է Հայր Զաքարիան: