Բաժիններ՝

Իրական վերաբերմունք

Գայլը որոշում է բժիշկ դառնալ: Հագնում է բժշկի սպիտակ հագուստներ և հիվանդներ ընդունում: Երբ փայտփորիկն ասում է, որ գայլը բժիշկ չի կարող լինել, գայլը հարձակվում է ներկաների վրա և իր սուր ատամներով սպառնում, թե ինքը ճշմարիտ, սիրով լեցուն բժիշկ է, որ նաև կպաշտպանի մյուս բժիշկներին: Ծառի ճյուղի վրա նստած աղավնին լսում է և ասում.

– Հագուստով բժիշկ չեն դառնում, այլ սրտով են դառնում: Ինչպիսին քո սիրտն է, այդպիսին էլ քո սրտի իրական վերաբերմունքն է, և այն բացահայտվում է, երբ քեզ քննադատում ու կշտամբում են…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս