Բաժիններ՝

Ցուցիչը

Մի փայտագործ աթեիստ շտապում է իր էլեկտրագետ ընկերոջ մոտ և տեսնում, որ ընկերն էլեկտրական հոսանքի չափման սարքով փորձում է սեղանի երկարությունն ու լայնությունը չափել:

Փայտագործն ապշում է.

– Ի՞նչ անմիտ բան ես անում. սեղանը սովորական չափիչ ժապավենով կարող ես չափել, այլ ոչ թե էլեկտրական հոսանքի չափման այդ սարքով:

Էլեկտրագետը պատասխանում է.

Կարդացեք նաև

– Ճիշտ ես ասում, այս կերպ փորձեցի քեզ ցույց տալ, որ հոգևոր աշխարհի ցուցիչներն ու չափման միավորները քո իմացած գիտությամբ չես կարող չափել, այլ հոգևոր գիտությամբ պետք է չափել և հասկանալ, ինչպես օրինակ` ֆիզիկայի միջոցով բանասիրություն և լեզվաբանություն չես լուսաբանում, հետևաբար, դրա համար էլ չես հասկանում հավատքն ու հոգևոր կյանքը:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս