Քարոզարշավ ենք անելու, բա ո՞վ է ֆինանսավորելու. Գոհունակությունս եմ արտահայտում Ադրբեջանին. Փաշինյան
2026 թ. ԱԺ ընտրություններին նախապատրաստվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի բավարար ժամանակ, և դա է պատճառը, որ նախընտրական ցուցակի համար առաջադրումներն արդեն իսկ սկսվել են։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«2017 թ. հերթական ընտրությունների ժամանակ մենք նույն սկզբունքով ենք արել` պատրաստվել ենք տևական, որը նաև մեր կանոնադրության համաձայն է եղել։ Քանի որ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամանակացույցի խնդիր ունեինք, մի քիչ արագացված ռեժիմով ենք ցուցակը ձևավորել, իսկ հերթականի դեպքում տևական պրոցես է»,– պարզաբանեց նա։
Փաշինյանի խոսքով` նախընտրական ցուցակի համար առաջադրման դեպքում թեկնածուները միշտ էլ վճարում են արել և ֆինանսական ներդրում ունեցել։
«Մենք քարոզարշավ ենք, չէ՞, իրականացնելու։ Մենք պետք է նաև մեր ներդրումը ունենանք, բա էլ ո՞վ է ֆինանսավորելու։ Իհարկե, մենք դրամահավաք էլ ենք կազմակերպելու»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` նախընտրական ցուցակով թեկնածու լինել նշանակում է նաև որոշակի առաջնորդություն։
Իսկ թե ինչու պետք է կուսակցականները առաջադրման համար վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները` 1.5 միլիոն դրամ, Փաշինյանի խոսքով` այսպիսով փորձել են պահել հավասարությունը. կուսակցականներն այս ընթացքում վճարել են անդամավճար և հիմա ընդամենը հաշվարկել են գնային մոտավոր տարբերությունը։

