Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ։
Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել: Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ […]
Որքան էլ շատ վտանգավոր են արտաքին ու քաղաքական սպառնալիքները Եկեղեցու նման կարևորագույն ու արժեքահեն ինստիտուտի համար, սակայն հարկ է ընկալել, որ վտանգավոր են նաև ներքին հիմնախնդիրների ու անթույլատրելի մեղքերի կոծկումն ու անտեսումը, առավել ևս, որ դրանք առիթ են տալիս արտաքին ուժերին քանդելու Եկեղեցու ամուր հիմքերն ու որմերը:
Թող Սբ Գեղարդի աստվածային զորությամբ ամրակուռ լինի մեր Սուրբ Ուխտը և մերօրյա բարոյական Վարդանանքը պսակվի լուսավոր հաղթությամբ, որտեղ ևս տեղ չունեն նորօրյա վասակ-հոգևորականները»:
Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐԸ…
Մայր տաճարում աղոթք բարձրացվեց Երևանի և Բաքվի բանտերում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալների համար
Խառնաշփոթի իրավիճակում ենք. Եկեղեցին ներսից թիրախավորված է, դրսից` ճնշումների տակ. Դանիել Սրբազան
«Արարատյան թեմը ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ թեմ է, ինչը նշանակում է, որ թեմի առաջնորդն ինքը Ամենայն Հայոց կաթողիկոսն է»:
Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկվեցին ապազգային իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա։ Եվ մենք անվանում ենք դա մեկ անունով՝ դավաճանություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։
Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում:
#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ. ՈՒԽՏԻ ՕՐՆ Է. #ՈՒՂԻՂ
Մեղքը հոգևոր հիվանդություն է, և ինչպես մարմնավոր հիվանդությունների պարագայում մենք մարդուն չենք արհամարհում նրա հիվանդության համար, այլ կարեկցում ենք և փորձում օգնել, այդպես էլ հոգևոր հիվանդություն ունեցողներից չպետք է երես դարձնենք, այլ խղճահարություն ցուցաբերենք` փորձելով օգնել նրան առողջանալու և վեր բարձրանալու իր անկյալ վիճակից:
Եկեղեցիները ո՛չ պարգևն են թագավորների, ո՛չ ճարտար արվեստ են, ո՛չ գյուտն են իմաստունների, ո՛չ ավարը զինվորների քաջության և ո՛չ էլ խաբեությունը դևերի, այլ շնորհն են Մեծ Աստծո։ Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, որ ոչ ներքևինները կարող են խախտել, ոչ վերինները շարժել։ Եվ այն, ինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհավակնի հաղթել նրան»:
Եպիսկոպոսները գուցե իրենք ասեն, թե ինչու չեն եկել. Տեր Եսայի քահանա Արթենյան
Այսօր էլ իմ ստորագրությունը չկա այնտեղ. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
Այդ եպիսկոպոսները ոչինչ չեն կարող փոխել՝ Մայր Աթոռն ունի մոտ 60 եպիսկոպոս. նախկին հոգևորական
Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Սա զուտ կրկին դնեմ՝ որպես հիշեցում, թե ինչից ու երբ սկսեց ոմանց «հոգևոր փակուղին»․․․
#ՀԻՄԱ. Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ. #ՈՒՂԻՂ
«Ահա, թե ինչու կարծում եմ զուտ ժամանակագրական զուգադիպություն չէ, երբ «ապստամբ ութնյակի» եւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում այն օրը, երբ Անկարա է ժամանում Հռոմի Պապը»:
«Չեմ դրել ստորագրությունս այդ դիմումի տակ, քանի որ նման հարցերը, իմ կարծիքով, պետք է լուրջ քննարկում անցնեն՝ ընդ որում եկեղեցու ներսում, և դրանից ելնելով կայացվեն անհրաժեշտ որոշումները, իսկ դա ժամանակ է պահանջում»:
Որևէ դրածոյի չենք ենթարկվելու. Փաշինյանի մոտ գնացել էին նրա իսկ ասած վատ եկեղեցականները. Տեր Վրթանես
«Առաքելահիմն Սուրբ Եկեղեցուս, Միածնաէջ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոսին հայտնում եմ որդիական խոնարհությամբ հավատարմությունս»:
Կարգալուծության հարց վարդապետների ժողովում չի քննարկվել. Մայր աթոռի միաբան
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ով իր հոգում կրում է Սբ. Հոգու խաղաղությունը, նա իր շրջապատին էլ է հաղորդակից դարձնում այդ խաղաղությանը, իսկ ով իր ներսում կրում է չար ոգու խավարը, նա մյուսների վրա էլ է ներգործում այդ չարությամբ: Բայց ով հավատում է Աստծուն, աստվածային լույսը վանում, պաշտպանում ու հեռացնում է նրանից այդ խավարը:
Իրենք զիրենք Օրէնքի ուսուցիչ իբրեւ հրապարակներու վրայ ծախող մարդոց թիւը հետզհետէ կ՚աճի։ Աստուածաշունչին ծանօթ ըլլալ չի՛ նշանակեր Աստուծոյ ծանօթ ըլլալ։ Կարելի է Աստուածաշունչին ծանօթ ըլլալ, իսկ Աստուծոյ՝ անծանօթ։ ԶԱստուած չճանչցող, եւ սակայն, զԱստուած ճանչնալ քարոզող մարդոց Քրիստոս կ՚ըսէ այն ինչ որ Օրէնքի ուսուցիչին ըսաւ 2000 տարիներ առաջ. «Ըրէ՛ ըսածդ եւ պիտի ապրիս»։
Որպես Առաքյալնների հաջորդի և Լուսավորչաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու Ընտրյալ և Օծյալ Հայրապետի իմ որդիական ՍԵՐԸ և անվերապահ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ եմ բերում ԱԶԳԻՍ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ։