Բաժիններ՝

Մի քիչ արծաթ

Մի երիտասարդ իմաստունին հարցնում է.

– Չեմ հասկանում, ինչո՞ւ է այդպես. գնում ես աղքատի մոտ՝ նա սիրալիր ողջունում է և օգնում ինչով կարող է: Գնում ես հարուստի մոտ՝ ասես չի էլ տեսնում քեզ: Մի՞թե փողը կուրացնում է:

– Լուսամուտից դո՛ւրս նայիր: Ի՞նչ ես տեսնում:

– Մի կնոջ եմ տեսնում երեխայի հետ ու շուկա գնացող մի սայլ:

Կարդացեք նաև

– Լավ, իսկ այժմ հայելու մեջ նայիր: Ի՞նչ ես այնտեղ տեսնում:

– Ի՞նչ կարող եմ այնտեղ տեսնել, միայն ինքս ինձ:

– Լուսամուտն էլ է ապակուց, հայելին էլ: Բայց բավարար է մի քիչ արծաթ ավելացնել և մարդն արդեն միայն ինքն իրեն է տեսնում:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930