
Ապացույցը

Մի ծաղրասեր մարդ տեսավ, թե քահանան ինչպես է բջջային հեռախոսով խոսում և հարցրեց.
– Տե՛ր հայր, իսկ մի՞թե բջջայինով խոսելը մեղք չէ:
Քահանան նայեց նրան ու հարցին հարցով պատասխանեց.
– Իսկ դանակն, ըստ քեզ, մե՞ղք է:
– Ի՞նչ,- հանկարծակիի եկավ մարդը:
– Ասում եմ, որ դանակով կարելի է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել: Բանն ամենևին էլ առարկայի մեջ չէ, այլ դրա նկատմամբ մեր վերաբերմունքի,- ասաց քահանան ու չշարունակեց զրույցը, քանի որ զանգահարեցին նրան և խնդրեցին շտապ մեռնողի մոտ գնալ՝ խոստովանության և Սուրբ Հաղորդություն տալու համար:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը