
3500 տնակ` 31 տարի անց

Tsayg.am. Աղետից 31 տարի անց անօթեւանության խնդիրը Շիրակի մարզում դեռ լուծված չէ: Բուսաբանական այգի, Ֆանտաններ. հայտնի անուններով տնակային թաղամասերում ժամանակավոր կացարանների թիվը նվազել է, բայց չի վերացել:
Տնակներում դեռ ճակատագրեր են խեղվում: Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված հանձնաժողովն ուսումնասիրություններ կատարեց ու վերջապես հայտնի դարձավ անօթեւանների ստույգ թիվն ու տնակների առկայության իրական պատկերը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ընդամենը երկու օր առաջ վաչապետին ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները: