
Ապօրինի տնակները դեռ մաքսատան տարածքում են

Գյումրու թիվ 19 դպրոցում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» լաբորատորիա։ Վերջին շրջանում այսպիսի լաբորատորիաներ են հիմնադրվել Շիրակի մարզի 117 դպրոցներում, որտեղ անվճար հիմունքներով կարող են սովորել դպրոցների բոլոր աշակերտները:
Առաջատար տեխնոլոգիաներին ծանոթանալու ու ինովացիոն գիտելիքներ ստանալու հարթակն արդեն հասանելի է նաեւ 19 դպրոցում: Արմաթի սաները խմբակի աշխատանքներում ակտիվ լինելու դեպքում հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր մրցույթների, յուրաքանչյուր խմբում կարող է սովորել 18 սան, իսկ դպրոցներում կարող են լինել մինչեւ 4 ինժիներական խմբեր:
Միջոցառմանը ներկա հյուրերը կարեւորել են նմանատիպ լաբորատորիաների գործունեությունը հանրակրթական հաստատություններում, ինչը հնարավորություն է տալու աշակերտներին հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ նորարարություններին և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։