Հուլիսի 23-ին, ժամը 03.33-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.50-ից 03.20-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից՝ ննջասենյակի սեղանի վրայից, մի երիտասարդ բացահայտ հափշտակել է 65 000 դրամ և դիմել փախուստի:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:
Հուլիսի 25-ից Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի գինը բոլոր դասերի ուղևորների համար կբարձրանա։ Ամենաշատը կբարձրանան ամենաէժան տոմսերը, փոխանցում է aliq.ge-ն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
Չեմ տեսել, որ մոմավաճառը քարոզ կարդա. ՍԻՆԹԵԶ Արա Սահակյանի հետ:
Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին:
«Այս լողասեզոնի ընթացքում Սևանում ջրահեղձման մեկ դեպք ունենք, որը գրանցվել է հուլիսի 17-ին: 9 հոգի մոտորանավակով դուրս է եկել լիճ: Նրանք մի պահ կանգ են առել ու մոտորանավակից երկու հոգի ցատկել է լողալու: Նրանցից մեկը սուզվել է ու չի բարձրացել ջրի մակերես, խեղդվել է: Եվս երկու ջրահեղձման դեպք այս տարի ունեցել ենք, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենան ընկել է լճի ճահճային հատված, երկու երիտասարդ չի կարողացել դուրս գալ»,-ասաց Արմեն Ճզմաչյանը:
Հուլիսի 18-ից 24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 707 դեպք, որից 273-ը արտակարգ, այդ թվում՝ 192 հրդեհի, 2 փլուզուման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 232 կենցաղային կանչ. տուժել է 106 մարդ։
Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը: Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»:
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի.
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
2022 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը:
Հակառակ մեր հայացքների տարբերությանը, եթե հարցը վերաբերում է երեխաներին, հայացքների տարբերության խնդիր լինել չի կարող: Երեխաներին պետք է օգնել: Երեխաները ավելի կարևոր են, քան ցանկացած հակառակություն, որը կարող է լինել մեծահասակների միջև:
Հոլիսի 25-ին, ժամը 10։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Այսօր տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երեկ՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի է ենթարկվել:
Ախալցիխե-Թբիլիսի երթուղային միկրոավտոբուսը Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանը հայտնել է, որ հուլիսի 25-ից ավարտում է իր համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Վարույթի շրջանակներում, ձերբակալվածի մասնակցությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողի և վերջինիս հոր հագին եղած հագուստները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 31-ամյա Շալիկո Խ.-ն, որը մարտի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով: Նա Նաիրիի բաժնի ոստիկանների կողմից ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հուլիսի 24-ին, ժամը 21.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա Արտակ Խաչատրյանին, որը մահացել է:
Այսօր մինչ Երևանի Քաղաքապետարանի ամենշաբաթյա գործակարգավարական նիստին անցնելը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցանկացավ անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք ծավալվել էին հուլիսի 23-ին իր հայտնի ֆեյսբուքյան գրառումից հետո:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո վերը նշված հասցեների գազասապառողների և կազմակերպությունների գազամատակարարումը կվերականգնվի։
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: