Բաժիններ՝

Պարեկները երիտասարդի մեքենայում մեկփողանի ողորկափող հրացան են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 6-ին Երևան-Մեղրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ոսկետափ գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենա:

Կայանման պատճառը պարզելու համար մոտեցել են նշված մեքենային, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մեկփողանի ողորկափող հրացան: 32-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է հանգուցյալ պապին, և առանց համապատասխան փաստաթղթերի՝ օգտագործում է ինքը:

Ոսկետափ գյուղի բնակիչ երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Մեքենան տեղափոխվել է Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829