
Կիրակի օրերին կարմիր գծերով նշված ավտոկայանատեղիներն անվճար կլինեն

Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում ընդունվեց մայրաքաղաքի Ա և Բ գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանման համար արտոնություն կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծը, որն առաջարկվել է «Հանրային ձայն» խմբակցության կողմից։
Օրակարգային հարցի վերաբերյալ զեկուցել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, առաջարկվում է կիրակի օրերին վճարովի կայանատեղիները դարձնել անվճար։
Նախագիծն ավագանու արտահերթ նիստում ընդունվեց 34 կողմ ձայնով։