Մեր կենցաղում միշտ էլ լինում են պահեր, երբ հոգնելով մեր կյանքից, որը վարում ենք դրսում, ցանկանում ենք վերադառնալ տուն։ Մենք իսկապես զգում ենք, թե որքան լավն են երկրները, որոնք այցելում ենք, որքան հաճելի ու հետաքրքիր է հանգիստը, որ պիտի անցկացնենք այլ երկրներում, սակայն միաժամանակ ցանկություն ենք ունենում վերադառնալ այնտեղ, որտեղ մեր տունն է։
Հուլիսի 24–ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանքում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 22.40-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, Մաշտոցի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերել 22 և 31 տարեկան երկու երիտասարդի:
Շուրջ 10 օր առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Հուլիսի 21-ին, ժամը 02.10-ին, ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հայտնել էր, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում, և խնդրել էր ոստիկան մոտենա: Նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա ձեռքին նկատել էր ատրճանակ, ապա կրակոց էր հնչել, ինչի հետևանքով վնասվել էր բնակարանի պատուհանի շրջանակը:
Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569 միլիոն 23,786-ի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ:
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հորդորում է քաղաքացիներին Վարդավառի օրը տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
«Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։
Աննա Հակոբյանն իր և Նիկոլ Փաշինյանի հանգստից լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում:
Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը՝ 1 տարվա շահագործումից հետո
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնությունը չորս տարի է՝ փորձում է Կառավարության թույլտվությունը ստանալ՝ վերականգնելու Պարիս Հերունու ստեղծած աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը: Նախաձեռնության անդամների պնդմամբ, սակայն, իրենց այս նպատակի իրագործումը բախվում է արհեստածին խոչընդոտների:
Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները՝ շուրջ 2000 մարզիկ, հուլիսի 24-ից կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից:
Օրերս ֆեյսբուքյան օգտատերերի քննարկումների ծիրում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարադրամի փոխանակման կետերից մեկի փոխարժեքի ցուցանակը, ըստ որի՝ 1 դոլարի առքը 300 դրամ է, վաճառքը՝ 620 դրամ, համապատասխանաբար՝ 1 եվրոն՝ 300 դրամ և 650 դրամ, 1 ռուբլին՝ 3 դրամ և 7.60 դրամ:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի’ զարմացեք, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող և ԲՈՒՀ դիմողների թիվը կտրուկ նվազել է. ինչ ցանես, այն էլ կհնձես:
Լոռու մարզի Լոռի-Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան և Կողես գյուղերի բնակիչները, մի քանի ամիս է, զրկված են խմելու ջրից։ Այս 5 գյուղերի բնակիչները տևական ժամանակ խնդրի մասին բարձրաձայնում են թե’ համայնքապետարանում, թե’ «Վեոլիա ջուր» ընկերությունում, սակայն անօգուտ։
Սույն թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։ Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից։
Հանրապետության տարածքում հուլիսի 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 22-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Մերսեդես GL500» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 4-րդ նրբանցքում վրաերթի է ենթարկել 43-ամյա Արմեն Խաչատրյանին, որը մահացել է:
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Օձերը նկատվել են մասնավորապես Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում:
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերին մայրաքաղաքում կայանալիք «Սթարմուս» փառատոնից: Նա, մասնավորապես, գրել է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ջրանջատումները, այն էլ՝ երկար ժամանակով, իսկական աղետ են այս շոգ օրերին: Քաղաքացիներն իրար հերթ չտալով բողոքում են՝ ինչպես կարելի է ջուրը 24 կամ 36 ժամով անջատել: Մեզ հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր բողոքն արտահայտեց նաև Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանը: «Նախ՝ սկսենք նրանից, որ օրենքը թերի է: Տեսեք՝ անջատումների հետ կապված տարեկան սահմանափակում կա էլեկտրաէներգիայի մասով՝ տարեկան 72 ժամից ավելի անջատում չպետք է լինի, սակայն ջրի մասով նման սահմանափակում չկա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հուլիսի 23-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. առկա է գազի արտահոսք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: