
Սերյոժա Մ.-ն Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել է Հայաստան և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և օդանավակայանից Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Սերյոժա Մ.-ն: Նա 2023 թ. հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: