Հուլիսի 22-ին, ժամը 20:22-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա մի կնոջ՝ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում: Ննջարանի պահարանում հայտնաբերվել են փաթեթներ՝ կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով:
Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։
Ամեն անգամ մենք հիշում ենք որ ասվել է, թե «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ․ 7։1-2), սակայն ինքներս մեզ չենք տալիս հարցը, թե արդյոք Քրիստոս արգելո՞ւմ է դատել։
Մի անտիպ բնագրի հրապարակումը եւ նրա բառացի թարգմանությունը նրանց համար, որ հայերեն չգիտեն, վերջնակետ չէ, այլ ընդհակառակը՝ մի սկիզբ է վիճաբանության, բանավեճի եւ ճանաչողության մի գործի, որ դրված է ուսումնասիրողի սեղանին»։
Իսպանիայի եւ Պորտուգալիայի ավելի քան 1700 բնակիչներ են մահացել օդի անոմալ բարձր ջերմաստիճանից: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին հրապարակվել է կազմակերպության կայքում:
Միքայել Բադալյան պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Միքայել Բադալյան գրավի դիմաց ազատ կարձակվի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Հատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի շահագործվող մեքենաներ։ Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ, փոխկապակցման միջազգային սակագների փոփոխմամբ պայմանավորված, 2022թ. օգոստոսի 1-ից դեպի Ռուսաստանի ցանցեր ձայնային ծառայությունների գինը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կկազմի 79 դրամ/րոպե:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 21-ին Սարի թաղի 10-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Վարդան Ս.-ին, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Առաջարկել ենք Դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։
Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 18-ին: Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու:
Նորվեգիայի Հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված հայտարարության մեջ:
Արամավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներն այսօր ի դժգոհություն էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։
Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու, հայկական ավիացիայի նվիրյալ Նավիկ Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ցավով տեղեկացրել է նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2022թ. հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 22-ին ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան):
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:
Հուլիսի 21-ին ժամը 20.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ:
Արդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հուլիսի 21-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։