
Կյանքից հեռացել է Գագիկ Գինոսյանը

Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Գույժը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց բանաստեղծ, Գագիկ Գինոսյանի ընկեր Վահան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
168․am-ի խմբագրակազմը ցավակցում է Գագիկ Գինոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։