Բաժիններ՝

«ՎԱԶ-2121»-ի վարորդը և 21, 23, 25 տարեկան 3 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ… Երիտասարդները ձերբակալվել են

Հունվարի 30-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մուսալեռ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Ստուգման ընթացքում վարորդը, 27 և 29 տարեկան 2 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ։ Պարեկները երիտասարդներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կաթուցիչ։

Հաջորդ դեպքը գրանցվել է հունվարի 31-ին: Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի 29-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում կաթուցիչներ են նկատել։ Երիտասարդն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա։

Նույն օրը պարեկները Արշալույս գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, որի ընթացքում վարորդը և 21, 23, 25 տարեկան 3 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ, իսկ 21-ամյա ուղևորն իր մոտից նաև կաթուցիչ ու փաթեթ է նետել: Երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս