Բաժիններ՝

Կրկին 317 միլիոն 753.300 դրամ դրամաշնորհ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կհսկի ավտոմոբիլային ճանապարհների ցանցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փետրվարը սկսել է խոշոր դրամաշնորհով, որը հատկացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին:

Պետգնումների armeps համակարգում տեղ գտած պայմանագրի համաձայն՝ հիմնադրամը պետության կողմից տրամադրվող 317 միլիոն 753.300 դրամով մինչև տարեվերջ կիրականացնի ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի ուսումնասիրություն, գույքագրում, երթևեկության տվյալների ինտենսիվության հավաքագրում, կաջակցի ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակմանը և այլն:

ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 6-ի թիվ 1298-Ա որոշմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Իսկ 2022 թվականից սկսած՝ արդեն այս հիմնադրամին ուղվել են հսկայական պետական դրամաշնորհներ:

2022 թվականի մայիսին տրամադրված դրամաշնորհի չափը կազմել է 268 միլիոն 673.300 դրամ, 2023 թվականի փետրվարի 22-ին տրամադրված դրամաշնորհի չափը՝  դարձյալ 317միլիոն 753.300 դրամ՝ ինչպես այս տարվա դրանաշնորհի չափը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս