Համաձայան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության տվյալների` տղամարդկանց մահացությունն իր գագաթնակետին է հասնում 70 տարեկանից հետո: Բացի դա, նկատվել է օրինաչափություն, ըստ որի` գյուղաբնակ կանայք և տղամարդիկ ավելի երկար են ապրում (միջինում 5 տարի), քան քաղաքաբնակները:
Այսօր «Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերանորոգումից հետո նրա վերաբացման կապակցությամբ վրացական իշխանությունների կազմակերպած համերգին հայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի մասնակցության կապակցությամբ:
Օրերս 168.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ մանկատների բեռնաթափման ծրագրով Վանաձորի մանկատնից մի քանի երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք:
Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ: Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975թ. ծնված Ռուբեն Մ.-ն:
«Հացաթխման համար տարեկան մոտ 1000 տոննա քիմիական և սինթետիկ քիմիական և արհեստական բարելավիչներ են մտնում Հայաստան: 1000 տոննան բավական մեծ թիվ է մեր երկրի համար: Բարելավիչը պարունակում է գենախախտ սոյա, պերոքսիդային միացություններ, օրգանական թթուներ, էմուլգատորներ,կոնսերվանտներ, ներկանյութ, հոտի և համի արհեստական բաղադրիչներ: Մի խոսքով` աղբ է:
Նպատակը տուգանելը չէ, այլ մեր համաքաղաքացիներին կրկին ու կրկին հիշեցնելը, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց գիշերային անդորրը խանգարվում է հրավառությունների պատճառով:
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Վելսկի դատարանը օգոստոսի 8-ին 3 տարի 4 ամսով իջեցրել էր 13 տարվա գաղությանի ռեժիմի դատապարտված Պլատոն Լեբեդևի պատժաչափը:
Տ. Սարգսյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, որն, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում գնահատական տալ շինարարին, նաև արձանագրել այն առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում:
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեբեյ նահանգում հորդառատ անձրևների պատճառով Չինական պատի մի մասը փլուզվել է:
Երևանում`օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
«Հարսնաքարի» գործով տուժող կողմը 2 օրվա ընթացքում մտադիր է բողոքարկել գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու` ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն:
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին:
Ֆիլիպիններում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Երկու օրվա ընթացքում՝ օգոստոսի 6-ին և 7-ին, մայրաքաղաք Մանիլայում ամսական նորմայի չափով տեղումներ են գրանցվել: Արդյունքում` մայրաքաղաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ: Տարերային աղետը վնաս է հասցրել երկրի ավելի քան 2.5 մլն բնակչի:
«Ես ինքս վատ չեմ զգում, որովհետև Հակոբյան Մաքսիմի նշանակած կադրերը հակաազգային կամ որևէ վատ արարք չեն անում: Պարոն Հակոբյանը նաև իմ շտաբի պետն է: Ես երբևէ շտաբ չեմ դնում, բայց Հակոբյան Մաքսիմին ընդունում եմ՝ որպես իմ շտաբի պետը»:
Փրկարար ծառայությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել ավտոմեքենաները թողնել ավտոտնակներում, իսկ բակերի կամ պատշգամբների կահույքը՝ հավաքել:
Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
«Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին…
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նա հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 8-ին Վրաստանի Հանրապետությունում: Լավչյանը մեկնել էր ամառային հանգստի Բաթումի և հրազենային վնաս ստացել է այնտեղ` վրացու կողմից արձակված կրակոցից:
Օպերատիվ քննչական խումբը Ժ. Բաբինյանին հայտնաբերել է իր սեփական երկհարկանի տան 2-րդ հարկում` կախված վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Օգոստոսի 9-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի փակուղու թիվ 80 տնից ծուխ է դուրս գալիս:
Կրակի բոցերի դեմ արդյունավետ պայքարելու համար ուղղաթիռը շատ է ներքև իջել և, բախվելով ժայռերին, կործանվել է: Ուղղաթիռում գտնվել է 5 մարդ, որոնցից երեքը եղել են ռուսներ, իսկ երկուսը՝ թուրքեր: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ: Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը եւս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ ԱՊԱ-ի, հաստատել է տեղեկությունը:
Դաշնամուրի գործարանի հարևանությամբ քարուքանդ արահետով անցնելով` հայտնվում եմ ամայի տարածքում: Մոտենում է մի փոքրիկ տղա: Կաղալով, մի կերպ է քայլում: Հարցնում եմ՝ «Ոտքդ ցավո՞ւմ է»: Ամաչելով պատասխանում է՝ «Հա՛, բայց կանցնի: Մաման ասում ա՝ բոյովանում եմ, դրա համար ա ցավում: Հիմա շատ-շատ ա ցավում, մտածում եմ, երևի շուշուտ եմ մեծանում, շատ եմ բոյ քաշում, դրա համար էլ ցավում ա»:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են այդ մասին, եւ վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին:
տրվի լրացուցիչ տեղեկություն: